Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են ԲԿ-1500 օդորակիչներ

30/04/2020 Նորություններ

Վաճառվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի  հաշվեկշռում հաշվառված գույքը՝ ԲԿ-1500 մակնիշի օդորակիչներ /4 հատ/։ Օդորակիչները ենթակա են վերանորոգման։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով։ Մեկնարկային գինը 20 000 դրամ է, աճուրդի մասնակցության վճարը՝ 550 դրամ։

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի վարչական շենքի տարածքում, զանգահարելով 023-23-30-07  հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 11:00-18:00-ը:

Աճուրդը տեղի կունենա 2020թ. մայիսի 14-ին ժամը 10:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043-06-07-16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/other ։