Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձով տարածք Երևան քաղաքի Մոլդովական 41 հասցեում

30/04/2020 Նորություններ

Վարձակալությամբ է տրամադրվում  «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման  իրավունքով  տրամադրված Երևան քաղաքի Նոր-Նորք 2-րդ զանգված, Մոլդովական 41  հասցեում գտնվող շենքի նկուղային հարկից 12.1 ք.մ  մակերեսով տարածքը՝ մշակութային ծրագրերի  (ձայնագրման ստուդիա) իրականացման  նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության իրավունքով։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 7 000 դրամ է, աճուրդի մասնակցության վճարը՝ 8 000 դրամ։

Աճուրդը տեղի կունենա 2020թ. մայիսի 18-ին ժամը 13:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/reallease   ։