Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում է  անշարժ գույք Ծաղկաձոր քաղաքում

23/03/2020 Նորություններ

Վաճառվում է ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող գլխավոր մարզահամալիրին հարող տարածքում գտնվող 345.99 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը (ծառայողական շենք և կաթսայատուն), ինչպես նաև շենքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի 0.044 քառ. մետր մակերեսով հողամասը։ Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, գույքի մեկնարկային գինը՝  46 423 440 դրամ է, մասնակցության վճարը՝  28 093 դրամ։ Աճուրդը տեղի կունենա 2020թ. ապրիլի 8-ին ժամը 11:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Ծաղկաձոր քաղաք, գլխավոր մարզահամալիրին հարող տարածքում, զանգահարելով Պետական պահպանության ծառայություն՝ 044-49-61-70 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10։00-17։00-ն։

Լրացուցիչ տեղեկավության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32, 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10  կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/realsale: