Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձով տարածք Երևան  քաղաքի Բագրատունյաց 45 հասցեում 

12/03/2020 Նորություններ

Վարձակալությամբ է տրամադրվում Երևան  քաղաքի Բագրատունյաց 45 հասցեում  գտնվող  «Երևանի  Մ.Սարյանի անվան թիվ 86 հիմնական դպրոց»ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 177.4 ք.մ ընդհանուր  մակերեսով տարածքը` շաբաթական երեք օր (երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ) ժամը 18.00-20.00 մարզական ծրագրերի իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության իրավունքով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 40 000 դրամ է, մասնակցության վճարը՝  8 000 դրամ։

Աճուրդը տեղի կունենա 2020թ. մարտի 30-ին ժամը 14:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Լրացուցիչ տեղեկավության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10  կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/reallease։