Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում է  անշարժ գույք Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում

12/03/2020 Նորություններ

Վաճառվում է ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի գլխավոր մարզահամալիրին հարող տարածքում գտնվող 345.99 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը (ծառայողական շենք և կաթսայատուն), ինչպես նաև շենքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի 0.044 քառ. մետր մակերեսով հողամասը։ Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, գույքի մեկնարկային գինը՝  46 423 440 դրամ է, մասնակցության վճարը՝ 28 093 դրամ։  Աճուրդը տեղի կունենա 2020թ. մարտի 30-ին ժամը 13:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ՝ ՀՀ, Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, գլխավոր մարզահամալիրին հարող տարածքում, զանգահարելով Պետական պահպանության ծառայություն՝ 044-49-61-70 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր  ժամը 10։00-17։00։

Լրացուցիչ տեղեկավության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10  կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/realsale: