Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են ավտոմեքենաներ

10/03/2020 Նորություններ

Վաճառվում են ՀՀ քննչական կոմիտեին ամրացված ՎԱԶ 21061 (1997թ., գույնը՝ սպիտակ, վիճակը՝ շարժիչը ենթակա է վերանորոգման) և ՈՒԱԶ 315122 (2007թ., գույնը՝ պաշտպանական, վիճակը՝ ենթակա է կապիտալ վերանորոգման) մակնիշի ավտոմեքենաները։ Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, մասնակցության պայմաններին և մեկնարկային գներին կարող եք ծանոթանալ հրապարակային ծանուցման տեքստում։

Աճուրդը կկայանա 2020 թ. մարտի 26-ին, ժամը՝ 13։30-ին, Պետական գույքի կառավարման կոմիտեում /հասցե՝ ք.Երևան, Տիգրան Մեծի 4/։

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ՝ ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող. 79 հասցեում, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-18:00-ը, զանգահարելով (010) 52-88-35 և (043) 06-07-09 հեռախոսահամարներով:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/movesale։