Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաներ

05/03/2020 Նորություններ

Վաճառվում են ՀՀ Արարատի մարզպետարանին ամրացված ՎԱԶ 2106 (2004թ., գույնը՝ տեխ. անձնագրում նշված չէ, վիճակը՝ շարժիչը մաշված, փոխանցման տուփից ձայն է գալիս, թափքի որոշ տեղեր ենթարկված են կոռոզիայի, աջ կողմի ձգանը` (տյագա) բացակայում է, դիֆերենցիալից ձայն է գալիս) և ՎԱԶ 2106 (2005թ., գույնը՝ պայծառ սպիտակ, վիճակը՝ շարժիչը մաշված, փոխանցման տուփից ձայն է գալիս, թափքի որոշ տեղեր ենթարկված են կոռոզիայի, աջ կողմի ամորտիզատորը բացակայում է, դիֆերենցիալից ձայն է գալիս) մակնիշի ավտոմեքենաները։ Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, աճուրդի նախավճարը 8 000 դրամ է, մեկնարկային գինը՝ 160 000 դրամ։ Աճուրդը կկայանա 2020 թ. մարտի 23-ին, ժամը՝ 14։00-ին, Պետական գույքի կառավարման կոմիտեում /հասցե՝ ք.Երևան, Տիգրան Մեծի 4/։

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ՝ ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող. 79 հասցեում, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-18:00-ը, զանգահարելով (010) 52-88-35 և (043) 06-07-09 հեռախոսահամարներով:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/movesale ։