Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են ԿԻԱ ՕՊՏԻՄԱ մակնիշի ավտոմեքենաներ

05/03/2020 Նորություններ

Վաճառվում են ԿԻԱ ՕՊՏԻՄԱ (2007թ., մեքենաների գույնը՝ սև, վիճակը՝ շարժիչը, ընթացային հանգույցները, առջևի և հետևի կամրջակները, փոխանցման տուփը վերանորոգման կարիք ունեն) մակնիշի ավտոմեքենաներ։ Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, մասնակցության պայմաններն ու մեկնարկային գները ներկայացված են հայտարարության տեքստում։ Աճուրդը կկայանա 2020թ. մարտի 20-ին, ժամը՝ 14։30-ին, Պետական գույքի կառավարման կոմիտեում /հասցե՝ ք.Երևան, Տիգրան Մեծի 4/։

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ՝ ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող. 79 հասցեում, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-18:00-ը, զանգահարելով 010-52-88-35 և 043-06-07-09 հեռախոսահամարներով:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/movesale։