Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձով տարածք Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամաս թիվ 4 հասցեում

25/02/2020 Նորություններ

Վարձակալությամբ է տրամադրվում Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամաս թիվ 4 հասցեում գտնվող «Աբովյանի պետական էներգետիկական քոլեջ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման  իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 546.6 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը՝  շաբաթական երեք օր (երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ ժամը 18.00-20.00) մարզական ծրագրերի իրականացման նպատակով, մինչև 2020թ օգոստոսի 01-ը վարձակալության իրավունքով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝  108 000 դրամ է, մասնակցության վճարը՝  8 000 դրամ։

Աճուրդը տեղի կունենա 2020թ. մարտի 20-ին ժամը 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Լրացուցիչ տեղեկավության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահա-մարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/reallease ։