Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում է «Գոլդեն Փելիս» հյուրանոցը

03/02/2020 Նորություններ

Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը կկայանա 2020 թ. փետրվարի 21-ին, ժամը՝ 11:00-ին, Պետական գույքի կառավարման կոմիտեում, հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 4:

Հյուրանոցային համալիրի 19 758 ք.մ մակերեսով շենք-շինությունների, 1.38 հա հողամասի, ինչպես նաև 3 257 միավոր շարժական գույքի մեկնարկային գինը սահմանված է 7 150 134 910 ՀՀ դրամ։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011 52 76 35, 011 52 37 06, 011 52 97 53, 010 52 63 32 հեռախոսահամարներով կամ դիմել Պետական գույքի կառավարման կոմիտե, ք.Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով, ինչպես նաև անցնել ներքոնշյալ հղումով՝ https://www.stateproperty.am/function/realsale