Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են ավտոմեքենաներ

03/02/2020 Նորություններ

Վաճառվում են ՀՀ Արագածոտնի մարզպետարանին ամրացված օտարման ենթակա Պեժո (2007թ., գույնը՝ սև մետալիկ, ենթակա է վերանորոգման, մասնակցության նախավճարը 8 000 ՀՀ դրամ է, մեկնարկային գինը՝ 160 000 ՀՀ դրամ), ՎԱԶ 2106 (2004թ., գույնը՝ սպիտակ շուշան, շարժիչը և թափքի որոշ հատվածներ վերանորոգման կարիք ունեն, մասնակցության նախավճարը 9 600 ՀՀ դրամ է, մեկնարկային գինը՝ 192 000 ՀՀ դրամ), ՎԱԶ 21213 (2000թ., գույնը՝ սպիտակ, թափքը ենթակա է նորոգման, փոխանցման տուփը վնասված է, կարբյուրատորը չի աշխատում, մասնակցության նախավճարը 9 600 ՀՀ դրամ է, մեկնարկային գինը՝ 192 000 ՀՀ դրամ) մակնիշի ավտոմեքենաները։

Աճուրդը կկայանա 2020թ.  փետրվարի 19-ին, ժամը՝ 11:00-ին, Պետական գույքի կառավարման կոմիտեում /հասցե` ք.Երևան, Տիգրան Մեծի 4/: Աճուրդը կանցկացվի դասական եղանակով։

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ք.Երևան Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող. 79 հասցեում, զանգահարելով 010-52-88-35 և 043-06-07-09 հեռախոսահամարներով։

Լրացուցիչ տեղեկավության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով կամ դիտել հետևյալ հղումը՝  https://www.stateproperty.am/function/movesale ։