Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Կոմիտեի կողմից և ընդդեմ Կոմիտեի ներկայացված հայցադիմումները 2019 թվականին

23/01/2020 Նորություններ

2019 թվականի ընթացքում Կոմիտեն իրականացրել է պետական գույքի կառավարման բոլոր գործարքներով ստանձնած պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարման հսկողությունը: Այս ոլորտում Կոմիտեի գործունեությունը կապված է նաև դատարաններում որպես հայցվոր և պատասխանող հանդես գալու հետ:

Հաշվետու ժամանակահատվածում Կոմիտեի կողմից նախապատրաստվել և ՀՀ դատական ատյաններ է ներկայացվել 38 հայցադիմում, 18 հայցադիմումի պատասխան, 6 հայցադիմումի փոփոխություն, 11 գրավոր առարկություն, 16 վերաքննիչ բողոք, 12 վերաքննիչ բողոքի պատասխան, 4 վճռաբեկ բողոք 1 վճռաբեկ բողոքի պատասխան, 1 սնանկության պահանջ, վարույթում գտնվող դատական գործերով ապահովվել է դատական ներկայացուցչություն։

Հաշվետու ժամանակահատվածում հարուցված հայցերի և արտադատական կարգով ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 22135.1 հազ.դրամ գումար, որից մասնավորեցման գործերով՝ 5183.0 հազ.դրամ գումար, վարձակալական գործերով՝ 16952.1 հազ դրամ գումար։

ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հետ համատեղ աշխատանքի արդյունքում նախապատրաստված նյութերի արդյունքում հարուցվել է 17 քրեական գործ, իսկ 5 գործ գտնվում են ուսումնասիրության փուլում։