Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Պետական գույքի հաշվառման գրանցամատյանի վարումը 2019 թվականին

20/01/2020 Նորություններ

01.01.2020թ. դրությամբ պետական գույքի էլեկտրոնային հաշվառման համակարգում գրանցված է 9462 միավոր անշարժ գույք, որի ընդհանուր մակերեսը կազմում է 8055901.14 քառ.մետր, (այդ թվում այլ երկրներում գտնվող 14 միավոր անշարժ գույք՝ 6885.97 քառ.մետր ընդհանուր մակերեսով և ԼՂՀ-ում գտնվող 3 միավոր անշարժ գույք՝ 1922.04 քառ.մետր ընդհանուր մակերեսով)։

Գրանցված է 209 իրավաբանական անձանց գույքի կազմում ընդգրկված 2763 միավոր անշարժ գույք (որի ընդհանուր մակերեսը կազմում է 1391195.46 քառ.մետր), 273 անվանում (16615 միավոր) մտավոր սեփականության օբյեկտ:

Պետական գույքի էլեկտրոնային հաշվառման համակարգում գրանցված ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների երկարությունը կազմում է 7596.89 կմ (այդ թվում՝ միջպետական նշանակության՝ 1721.34 կմ, հանրապետական նշանակության՝ 2065.75 կմ, մարզային նշանակության ՝ 3809.8 կմ):