Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

 «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի գույքի գնահատող կազմակերպության ընտրության մրցույթ

14/01/2020 Նորություններ

«Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի լուծարման հանձնաժողովը հայտարարում է ընկերության գույքի գնահատող կազմակերպության ընտրության մրցույթ, որը տեղի կունենա 2020թ. հունվարի 31-ին, ժամը 14:30-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում (ք.Երևան, Տիգրան Մեծի 4):

Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն մասնագիտական որակավորում ունեցող, առնվազն 3 տարվա աշխատանքային փորձով առնվազն մեկ գնահատող: Մասնակցության հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին մինչև ժամը 12:30: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2020թ. հունվարի 30-ը, ժամը 12:30-ը:

Անշարժ գույքը գտնվում է ք.Վանաձորում, ք.Գորիսում և ք.Եղեգնաձորում, իսկ շարժական գույքը՝ ք.Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում և հանրապետության տարբեր մարզերում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (011) 52-65-57, 098-03-33-31 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/competition։