Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Գործնական դաս Պետական գույքի կառավարման կոմիտեում

29/11/2019 Նորություններ

Այսօր ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի «Կառավարում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները դասախոս Ղարիբ Հարությունյանի նախաձեռնությամբ  գործնական բաց դաս ունեցան ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեում:

Այցի ընթացքում Կոմիտեի նախագահի տեղակալներն  ու վարչության պետերը ներկայացրեցին Կոմիտեի գործունեությունն ու ոլորտի տեսլականը: Դասն ու հյուրընկալությունը չսահմանափակվեց միայն բանավոր տեղեկատվությամբ: Ուսանողները հնարավորություն ունեցան շրջել բոլոր վարչություններով և բաժիններով, գործնականում ծանոթանալ դրանց գործունեությանը, աշխատանքի բնույթին ու ծավալին: