Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Հանրակացարանային տարածքների նվիրատվության և սեփականաշնորհման մասին

30/10/2019 Նորություններ

Բնակչության սոցիալական խնդիրների լուծման ոլորտում՝ Կոմիտեի կողմից նախապատրաստվել է 161 ընտանիքի հանրակացարանային տարածքների սեփականաշնորհման և նվիրատվության գործընթացի իրականացում, որից 12 բնակելի տարածքների սեփականաշնորհման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը:

Նախորդ տարվա հունվարի 1-ից հոկտեմբերի 24-ն ընկած նույն ժամանակահատվածի համեմատությամբ բնակարանների սեփականաշնորհման և նվիրատվության գործարքները քանակապես աճել են 2 անգամ։

Կոմիտեի կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1361-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի նախատեսվում է Երևան քաղաքի Խորենացի 213 հասցեի հանրակացարանի բնակիչներին տեղափոխել ք. Երևան, Վարդաշեն 3-րդ փողոց, 3/1 հասցեում գտնվող շենքի բնակարաններ, մի մասին հատկացնելով բնակարանները սեփականության, իսկ մյուս մասին անհատույց օգտագործման իրավունքով։