Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Մամուլի շենքը նոր տեսք կունենա

09/09/2019 Նորություններ

Ազդարարվել է «ProfEye Challenge» նախագծի մեկնարկը, որի շրջանակներում Երևան քաղաքի կոլորիտային շենքերից մեկը՝ Մամուլի շենքը, բոլորովին նոր արտաքին տեսք կունենա։ Ծրագիրը  միտված է հնարավորություն տալ դիզայներներին, ճարտարապետներին և ճարտարապետական ընկերություններին նորարարական գաղափարներով և մոտեցումներով հանդես գալ՝ Երևան քաղաքի պատմամշակութային դիմագծի պահպանման, վերականգնման և արդիականացման  շրջանակներում։ Այն իրականացվում է շինարարության ոլորտում առաջատար կազմակերպություններից մեկի՝ «Պրոֆ Ալ» ընկերության կողմից,  քաղաքաշինության կոմիտեի և պետական գույքի կառավարման կոմիտեի աջակցությամբ:

Շենքի ընտրությունը պատահական չէ՝ այն ինքնատիպ է, ֆունկցիոնալ, բարձրահարկ, ինչը հնարավորություն կտա մասնագետներին ազատ լինել իրենց գործողությունների մեջ և իրականացնել ամենահամարձակ մտահղացումները։

Նախագիծը յուրահատուկ կամուրջ կհանդիսանա հանրության, ոլորտի մասնագետների, ընկերությունների, ինչու չէ նաև ներդրողների միջև՝ Հայաստանի համար կարևոր շինությունների վերակառուցմանն ուղղված ծրագրեր իրականացնելու գործում։ Վստահ ենք, որ այն հաջողությամբ կիրականացվի և շարունակական բնույթ կունենա։