ՀՀ ՏԿԵՆ

Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Նորությունների արխիվ

Վերջին նորություններ

16/09/2019

Բնակչության սոցիալական խնդիրների լուծման ոլորտում՝ հանրակացարանային տարածքների նվիրատվության ճանապարհով ՀՀ... Կարդալ ավելին

13/09/2019

Շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման  նպատակով... Կարդալ ավելին

09/09/2019

Ազդարարվել է «ProfEye Challenge» նախագծի մեկնարկը, որի շրջանակներում Երևան քաղաքի կոլորիտային շենքերից մեկը՝ Մամուլի... Կարդալ ավելին

Օրենսդրության բարելավումներ և բարեփոխումներ  

03/09/2019 Նորություններ

Պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումների նպատակով 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Կոմիտեում շարունակվել են պետական գույքի կառավարման ոլորտում մեթոդական բնույթի օրենսդրական փոփոխությունները, որոնց հիմնական նպատակն է կանոնակարգել, հստակեցնել կառավարման գործառույթները և լրացնել այն բացերը, որոնք առաջանում են իրավական ակտերի կիրառման արդյունքում:

Մշակվել  և պետական մարմինների քննարկմանն է ներկայացվել «Պետական գույքի ոլորտի ռազմավարական փաստաթուղթը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը, որով նախատեսվում է փոփոխության ենթարկել ոչ միայն պետական գույքի կառավարման ընդհանուր քաղաքականությունը, այլ նաև վերանայել պետական գույքի հաշվառման, մասնավորեցման, օտարման, պետական գույքի օգտագործման, սպասարկման և ծառայությունների մատուցման, պետական գույքի պահպանման և օգտագործման վերահսկման, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև պետության կարիքների համար անշարժ և շարժական գույքի գնումների բնագավառներում իրականացվող քաղաքականությունը։

Հաշվետու ժամանակահատվածում մշակվել և ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն են ներկայացվել՝ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (24.06.2019թ-ին ընդունվել է առաջին ընթերցմամբ), «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ ՀՀ կառավարության կողմից ընդունվել են՝ «Պետական գույքի կառավարման 2018-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի հաշվետվությանը հավանություն տալու մասին» N 467-Ն որոշումը,  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 985-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 18-Ն որոշումը,  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 7-ի N 515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության N 2-Ն որոշումը, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 562-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության N 506-Ն որոշումը։

2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մշակվել և օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 26-ի N 611-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, «Պետական գույքի օտարման աշխատանքների կանոնակարգելու նպատակով հանձնաժողով ստեղծելու, օտարման ներկայացվող, օտարման ենթակա և օտարման ոչ ենթակա պետական գույքի ցանկերի օրինակելի  ձևերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը հավանության է արժանացել 2019 թվականի հունիսի 27-ի ՀՀ կառավարության նիստում։