ՀՀ ՏԿԵՆ

Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Նորությունների արխիվ

Վերջին նորություններ

16/01/2020

2019թ. ընթացքում ՀՀ կառավարության կողմից ընդունվել է 12 կազմակերպության լուծարման մասին որոշում։ Ստեղծվել են 10 կազմակերպության... Կարդալ ավելին

15/01/2020

2019 թվականի ընթացքում  պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների  կառավարման մասով կատարվել են... Կարդալ ավելին

14/01/2020

«Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի լուծարման հանձնաժողովը հայտարարում է ընկերության գույքի գնահատող կազմակերպության... Կարդալ ավելին

Պետական անշարժ ու շարժական գույքի տնօրինում և օգտագործում

02/09/2019 Նորություններ

2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Կոմիտեի կողմից մշակվել և շրջանառության մեջ են դրվել պետական գույքի տնօրինման վերաբերյալ ՀՀ կառավարության 36 որոշման նախագիծ։

Պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի աճուրդով վարձակալության տրամադրման նպատակով Կոմիտե է ներկայացվել 262 հայտ, որոնց հիման վրա կազմակերպված աճուրդներից 72-ը կայացել է, 22 աճուրդ չի կայացել, 31-ն  ընթացքում է, 82 հայտ մերժվել  է, ներկայացված 55 հայտերի համաձայն նախկին վարձակալների հետ կնքվել են համապատասխան պայմանագրեր։

Հաշվետու ժամանակահատվածում 244 միավոր անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է պետության սեփականության իրավունքի պետական գրանցում՝ այդ թվում ուղղվել է 85 միավոր անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման վկայական:

  2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով պահանջվող  շենք-շինությունների հատակագծերի կազմման նպատակով Պետական գույքի կառավարման կոմիտեն լիցենզավորված կազմակերպությանը պատվիրել և իրականացրել է  29.000  քառ. մետր մակերեսով  շենք-շինությունների  և  4.847944  հա հողամասի չափագրում:

2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Կոմիտեում ստեղծված գույքի հանձնման-ընդունման հանձնաժողովի կողմից Կոմիտեի հաշվեկշիռ է ընդունվել 579 միավոր անշարժ և շարժական գույք, որից 85-ը հանդիսանում է անշարժ գույք, 69-ը՝ շարժական գույք, 37՝ տրանսպորտային միջոց, 388-ը՝ լուծարումից հետո մնացած գույք։