ՀՀ ՏԿԵՆ

Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Նորությունների արխիվ

Վերջին նորություններ

16/01/2020

2019թ. ընթացքում ՀՀ կառավարության կողմից ընդունվել է 12 կազմակերպության լուծարման մասին որոշում։ Ստեղծվել են 10 կազմակերպության... Կարդալ ավելին

15/01/2020

2019 թվականի ընթացքում  պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների  կառավարման մասով կատարվել են... Կարդալ ավելին

14/01/2020

«Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի լուծարման հանձնաժողովը հայտարարում է ընկերության գույքի գնահատող կազմակերպության... Կարդալ ավելին

Կոմիտեի կողմից և ընդդեմ Կոմիտեի ներկայացված հայցադիմումները

30/08/2019 Նորություններ

 Հաշվետու ժամանակահատվածում Կոմիտեն իրականացրել է պետական գույքի կառավարման բոլոր գործարքներով ստանձնած պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարման վերահսկողությունը: Այս ոլորտում Կոմիտեի գործունեությունը կապված է նաև դատարաններում որպես հայցվոր և պատասխանող հանդես գալու հետ:

2019 թվականի առաջին կիսամյակում Կոմիտեի կողմից նախապատրաստվել է 12 հայցադիմում, 1 հակընդդեմ հայցադիմում, 2 հայցադիմումի պատասխան, 6 առարկություն, 3 հայցադիմումի փոփոխություն, 2 հայցադիմումի լրացում, 2 վերաքննիչ բողոք, 2 վերաքննիչ բողոքի պատասխան, 2 վճռաբեկ բողոք, 2 վճռաբեկ բողոքի պատասխան։

Հաշվետու ժամանակահատվածում՝ 01.07.2019թ-ի դրությամբ հարուցված հայցերի հիմքով և արտադատական կարգով ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 7 402.0 հազ.դրամ գումար, որից մասնավորեցման գործերով՝ 3 255.2 հազ.դրամ գումար, վարձակալական գործերով՝ 4 146.8 հազ դրամ գումար։

Պետական շահերի պաշտպանության արդյունավետությունից ելնելով Կոմիտեի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացված որոշ գործերով հարուցվել են քրեական գործեր, իսկ որոշ գործեր դեռևս գտնվում են ուսումնասիրման փուլում: