ՀՀ ՏԿԵՆ

Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Նորությունների արխիվ

Վերջին նորություններ

16/09/2019

Բնակչության սոցիալական խնդիրների լուծման ոլորտում՝ հանրակացարանային տարածքների նվիրատվության ճանապարհով ՀՀ... Կարդալ ավելին

13/09/2019

Շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման  նպատակով... Կարդալ ավելին

09/09/2019

Ազդարարվել է «ProfEye Challenge» նախագծի մեկնարկը, որի շրջանակներում Երևան քաղաքի կոլորիտային շենքերից մեկը՝ Մամուլի... Կարդալ ավելին

Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարումը

29/08/2019 Նորություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեի բոլոր ստորաբաժանումները, համաձայն կառույցի ղեկավար Նարեկ Բաբայանի հանձնարարականի, հերթական կիսամյակային հաշվետվություններն են ներկայացրել։ Ըստ այդմ, 2019 թ. առաջին կիսամյակի դրությամբ պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները 31-ն են, լուծարման գործընթացում են գտնվում 9 կազմակերպություններ: 2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ կառավարության կողմից ընդունվել են 2 ընկերությունների լուծարման մասին որոշումներ, 1 ընկերության լուծարման գործընթացն ավարտվել է, 2 կազմակերպություններ ճանաչվել են սնանկ։

Հաշվետու ժամանակահատվածում լուծարվող կազմակերպություններում մարվել է շուրջ 90784,0 հազար դրամ կրեդիտորական պարտք,  որից՝ ՀՀ պետական բյուջե` 40556,0 հազար դրամ, համայնքային բյուջե՝ 309,0 հազ.դրամ, աշխատավարձի գծով` 36361,0 հազար դրամ և այլ կրեդիտորական պարտք 13558,0 հազար դրամ:

ՀՀ կառավարության 05.10.2017թ. թիվ 1262-Ն որոշման համաձայն իրականացվել է 2019 թ-ի հունվարի 1-ի դրությամբ պետական կառավարման մարմինների ենթակայության ֆինանսատնտեսական վերլուծության ենթակա առևտրային կազմակերպությունների ցանկերի համեմատում և ճշգրտում, 154 կազմակերպություններից 148-ի համար ֆինանսատնտեսական վերլուծություն:

Համաձայն Պետական բաժնեմասի կառավարման  վարչության տվյալների, տարեսկզբից հրավիրվել է տնօրենների խորհրդի 4 նիստ, արտահերթ՝ 25 և 19 տարեկան ժողով: