Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Պետական գույքի ներդրումային հնարավորությունները ներկայացվել են TOON EXPO ցուցահանդեսին

30/03/2026 Նորություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեի ավելի քան երեք տասնյակ գույք ներկայացված էր մարտի 27-29-ին ընթացող անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի խոշորագույն՝ TOON EXPO ցուցահանդեսին։

Ցուցահանդեսի ընթացքում պոտենցիալ ներդրողներին և գնորդներին ներկայացվել են Կոմիտեի կողմից էլեկտրոնային աճուրդի ներկայացված 33 անշարժ գույք՝ Երևանում և ՀՀ մարզերում, ինչպես նաև «PROSPECT24» նախագծի շրջանակներում մշակված 3 ներդրումային փաթեթները։

Մասնակցությունը ցուցահանդեսին միտված էր ներկայացնելու պետական գույքի արդյունավետ օգտագործման հնարավորությունները և նպաստելու պոտենցիալ ներդրողների ներգրավման գործընթացին։

Հիշեցնենք՝ օտարման ներկայացված գույքերին կարող եք ծանոթանալ  www.e-auctions.am պետական գույքի էլեկտրոնային աճուրդի կայքում։