Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

ՊԳԿ կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են «Մրցունակության հեռանկար» ուսումնասիրության արդյունքները

20/03/2026 Նորություններ

Մարտի 19-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Բաբայանն ու Պետական գույքի կառավարման ծրագրերի և իրավական ակտերի մշակման վարչության պետ Բելլա Հակոբյանը մասնակցել են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) ու Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) համատեղ՝ «Արևելյան գործընկերության երկրներում առևտրի և մրցունակության խթանում» (ETaC) ծրագրի շրջանակում կազմակերպված հանդիպմանը։

Մասնակիցներին ներկայացվել են «Մրցունակության հեռանկար» ուսումնասիրության նախնական արդյունքները, այդ թվում՝ Հայաստանում պետական մասնակցությամբ ընկերությունների կառավարման առանձնահատկություններին վերաբերող վերլուծությունները, որոնք հիմնված են «Սիվիտտա» խորհրդատվական ընկերության հետ ամիսներ շարունակ իրականացված քաղաքականության և արդի վիճակի գնահատման վրա։

Հանդիպմանը շահագրգիռ կողմերի հետ համատեղ քննարկվել են ուսումնասիրությունների արդյունքները և ուրվագծվել հետագա աշխատանքների ուղղությունները։

Ծրագրի նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության երկրներին՝ ապացուցահեն տնտեսական քաղաքականությունների մշակման գործում։