Մարտի 18-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Բաբայանն ընդունել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD), ինչպես նաև «Սիվիտտա» ընկերության ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պետական մասնակցությամբ ընկերությունների կառավարման առանձնահատկություններին և սկզբունքներին։
Կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա հյուրընկալվող կողմն իրականացրել է համապատասխան հետազոտություններ, որոնց արդյունքում առաջիկայում կներկայացվեն առաջարկություններ։
Գևորգ Բաբայանը նշել է, որ Հայաստանում պետական ձեռնարկությունների բաժնեմասերի կառավարման մեխանիզմների վերանայման գործընթացում կարևոր դեր ունեն իրականացված հետազոտության արդյունքներն ու դրանց հիման վրա կազմված առաջարկությունները, քանի որ նոր քաղաքականությունը դեռ մշակման փուլում։
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը և պահպանել ակտիվ երկխոսությունը՝ ուղղված ոլորտի զարգացմանը և լավագույն միջազգային փորձի ներդրմանը։