Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Աշխատանքային հանդիպում՝ «Վերիտաս Բրաուն» ընկերության ներկայացուցիչների հետ

06/02/2026 Նորություններ

Փետրվարի 6-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն ընդունել է անշարժ գույքի կառավարման ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի՝ «Cushman & Wakefield»-ի լիցենզավորված ներկայացուցիչ «Վերիտաս Բրաուն» ՍՊԸ-ի պատվիրակությանը։

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ «Վերիտաս Բրաուն» ՍՊԸ-ն 9 ամսվա ընթացքում կներկայացնի Երևանի Նալբանդյան 28 հասցեում՝ Հանրապետության հրապարակում գտնվող, 7809.9 քմ ընդհանուր մակերեսով շենքի տնօրինման լավագույն տարբերակների վերաբերյալ առաջարկներ և մասնագիտական եզրակացություն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության կողմից արդեն իսկ իրականացվող աշխատանքների ընթացքը, կիրառվող մասնագիտական մոտեցումները, ինչպես նաև սպասվող արդյունքներն ու կողմերի ակնկալիքները։

Կոմիտեի նախագահը կարևորել է նախագծի իրականացման ընթացքում գույքի տնտեսական նշանակության վրա կենտրոնանալու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ շենքը ունի բարձր պոտենցիալ՝ դառնալու ներդրումային մեծ նշանակություն ունեցող նախագիծ ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար։

Հիշեցնենք՝ շենքի լավագույն և առավել արդյունավետ օգտագործման հնարավորությունների ամբողջական և համապարփակ գնահատում իրականացնելու նպատակով 2025 թվականին հայտարարվել էր խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման երկփուլ մրցույթ, որի հաղթող էր ճանաչվել «Cushman & Wakefield»-ի լիցենզավորված ներկայացուցիչ «Վերիտաս Բրաուն» ՍՊԸ-ն։