Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Բարեփոխումներ՝ պետական գույքի օտարման և էլեկտրոնային աճուրդների անցկացման գործընթացում

11/12/2025 Նորություններ

Դեկտեմբերի 11-ին ՀՀ կառավարությունը հաստատեց Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից ներկայացված մի շարք փոփոխություններ, որոնք վերաբերում են էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման ընթացակարգերին։ Մասնավորապես՝

  • Էլեկտրոնային աճուրդի տևողությունը ներկայիս 1 աշխատանքային օրվա փոխարեն կդառնա 3 օր, ինչը հնարավորություն կտա հայտեր ներկայացնելու համար ավելի երկար ժամկետ ապահովել։
  • Անբարեխիղճ մրցակցության ռիսկերը նվազեցնելու համար՝
    - վարձակալության աճուրդների նախավճարը բարձրացվում է մինչև 300%` կախված մեկնարկային արժեքի չափից,
    - աճուրդում հաղթած, սակայն արձանագրությունը չստորագրած մասնակիցը զրկվում է նույն լոտի հետագա աճուրդներին մասնակցելու իրավունքից։
  • Լոտերի հայտարարությունների հրապարակման ժամկետները երկարացվում են, որպեսզի պոտենցիալ գնորդները կարողանան առավել լիարժեք ուսումնասիրել գույքը և հայտ ներկայացնել՝
    - շարժական գույքի դեպքում՝ աճուրդի մեկնարկից առնվազն 15 օր առաջ,
    - անշարժ գույքի աճուրդի դեպքում՝ առնվազն 45 օր առաջ,
    -    անշարժ գույքի վաճառքի մրցույթի դեպքում՝ առնվազն 60 օր առաջ։
  • Չկառուցապատված հողամասերի վաճառքի դեպքում պարտադիր կկցվի քաղաքաշինական սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք։ Վաճառքի հիմք կընդունվի գործող շուկայական արժեքը, ոչ թե շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը։
  • Շարժական գույք
    - առաջին աճուրդը կկազմակերպվի գնահատված արժեքի 100%-ի չափով,
    - չվաճառվելու դեպքում հաջորդ աճուրդների մեկնարկային գինը կնվազեցվի 15%-ով՝ առանց ստորին շեմի սահմանման։
  • Անշարժ գույք
    - առաջին աճուրդում մեկնարկային գինը կլինի գնահատված շուկայական արժեքի 100%-ի չափով,
    - չվաճառվելու դեպքում երկրորդ աճուրդը՝ 85%, երրորդը՝ 70%։
  • Ուղղակի վաճառքի դեպքում գինը սահմանվելու է գնահատված շուկայական արժեքի 100%-ի չափով՝ բացառությամբ կառավարության որոշմամբ սահմանված առանձնահատուկ դեպքերի։

 Նշված բարեփոխումների նպատակն է պետական գույքի օտարման և վարձակալության գործընթացներն ավելի բաց և թափանցիկ դարձնելը՝ ապահովելով հասարակության համար վստահելի ու արդար միջավայր։