Պլազա» ԲԲԸ-ի կողմից հայտարարված Նալբանդյան 28 (Հանրապետության հրապարակ) հասցեում գտնվող շենքի լավագույն և արդյունավետ օգտագործման վերլուծության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի բանակցությունները։
Ներկա էին միջգերատեսչական հանձնաժողովի անդամները՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև՝ նախաորակավորման փուլը հաղթահարած մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչները։ Վերջիններս ներկայացրին իրենց հարցերն ու դիտարկումները նախագծի իրականացման գործընթացի, տարբեր զարգացման սցենարների, ինչպես նաև հնարավոր սահմանափակումների վերաբերյալ։
Ներկայացվեցին մի շարք առաջարկներ շենքի խորքային վերլուծության, պատմամշակութային նշանակության առանձնահատկությունների ուսումնասիրության, մեթոդաբանության և զարգացման հնարավոր մոտեցումների վերաբերյալ։
Բանակցությունների ընթացքում ևս մեկ անգամ շեշտվեց, որ շենքը հանդիսանում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, և դրա ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները պետք է իրականացվեն բացառապես ՀՀ գործող օրենսդրության շրջանակում։
«Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Դավիթ Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին հետաքրքրվածության, նախաձեռնողականության և ակտիվ ներգրավվածության համար՝ ընդգծելով, որ բիզնես վերլուծության իրականացումը կնպաստի ոչ միայն Նալբանդյան 28 հասցեում գտնվող գույքի իրական արժեքի և զարգացման ներուժի բացահայտմանը, այլև պետական մարմիններին և պատվիրատուին կտրամադրի հստակ և գործնական ճանապարհային քարտեզ՝ գույքի լավագույն ու արդյունավետ օգտագործման համար։
Հիշեցնենք՝ նախաորակավորման փուլը հաղթահարել են 12 միջազգային և տեղական ընկերություններ: