Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բաժնետերերի արտահերթ ժողովը

13/12/2023 Նորություններ

Դեկտեմբերի 12-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի բաժնետերերի արտահերթ ժողովը, որը վարել է կոմիտեի նախագահի տեղակալ Գեղամ Հովսեփյանը։

Օրակարգում ընդգրկված են եղել ընկերության 2024 թ․ ծախսերի և եկամուտների նախահաշվի, հաստիքացուցակի, վարչակազմակերպական կառուցվածքի հաստատման և ընթացիկ այլ հարցեր, որոնք զեկուցել է ընկերության տնօրեն Կարեն Ղազարյանը։

Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը ներկայացվել են համալիրի 2023 թ․ գործունեության արդյունքները։ Նշվել է, որ համալիրը անցնող տարում հյուրընկալել է բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում՝ միջազգային, ինչպես նաև բարձր շուքով նշել հիմնադրման 40-ամյակը։ Խոսելով ձեռնարկատիրական գործունեության արդյունքների մասին՝ կառույցի գլխավոր հաշվապահ Լուսինե Բոյաջյանը նշել է, որ այն 2023 թ․ եղել է շուրջ 45 %-ով ավելի 2022 թ․ համեմատ և շուրջ 154 %-ով ավելի 2021 թ․ համեմատ։

Օրակարգի առաջին հարցը քննարկելիս ներկաները նշել են, որ համալիրը յուրաքանչյուր տարի պետք է գրանցի ավելի բարձր ցուցանիշներ նախորդ տարիների համեմատ։ Ընկերության տնօրենը նշել է, որ այդ առումով համալիրը անընդհատ պետք է զարգացնի տեխնիկական սարքավորումները և աշխատակիցների կարողությունները։ Վերջինս արձանագրել է, որ աշխատակիցների կարողությունների զարգացման տեսանկյունից կարևոր է 2024 թ․ համալիրի մի քանի աշխատակիցների նախատեսված այցը Ֆրանկֆուրտ, որտեղ տեղի է ունենալու ցուցահանդես-դասընթաց՝ նվիրված լուսային, ձայնային և բեմական սարքավորումների արդի զարգացմանն ու ճկուն կիրառմանը։

Օրակարգային հարցերը ընդունվել են։ Քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր։