Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Նորությունների արխիվ

Վերջին նորություններ

12/09/2023

Սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում քննարկվել է ««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում... Կարդալ ավելին

11/09/2023

Սեպտեմբերի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի են ունեցել տոնական միջոցառումներ՝ նվիրված... Կարդալ ավելին

08/09/2023

Սեպտեմբերի 7-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն։ Կոմիտեի նախագահ... Կարդալ ավելին

««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ հանձնաժողովի նիստում:

06/09/2023 Նորություններ

Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է  ««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հարցը զեկուցել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:

Օրենքում առաջարկվող լրացումը բխում է համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով պետական գույքի տրամադրման գործընթացի կանոնակարգման անհրաժեշտությունից։

Ա. Ավետիսյանը նշել է՝ հաշվի առնելով, որ օրենքով չի կանոնակարգվում համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործընթացը՝ առաջարկվում է օրենքը լրացնել 5.1. հոդվածով, համաձայն որի՝ Կառավարության որոշմամբ hամայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով կարող է ամրացվել ցանկացած գույք։

Հիմնական զեկույցից հետո Ա. Ավետիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Հարցը ստացել է դրական եզրակացություն:

Լուսանկարները՝ ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության