Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Նորությունների արխիվ

Վերջին նորություններ

28/11/2023

Նոյեմբերի 28-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի տնօրենների... Կարդալ ավելին

19/10/2023

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության... Կարդալ ավելին

12/09/2023

Սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում քննարկվել է ««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում... Կարդալ ավելին

Տեղի է ունեցել Մարզահամերգային համալիրի բաժնետերերի արտահերթ ժողովը

30/06/2023 Նորություններ

Հունիսի 30-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի բաժնետերերի արտահերթ ժողովը, որը վարել է կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։ Ժողովին մասնակցել են կոմիտեի նախագահի տեղակալ Գ. Հովսեփյանը, համալիրի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կ. Ղազարյանը, պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

Օրակարգում ընդգրկված հարցերը, որոնք վերաբերել են ընկերության 2023 թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի, հաստիքացուցակի և վարչակազմակերպական կառուցվածքի հաստատմանը, ներկայացրել է համալիրի գլխավոր հաշվապահ Լ. Բոյաջյանը։ Հարցերը ընդունվել են միաձայն։

Խոսելով ընկերության շահույթի բաշխման հարցից և համալիրի հետագա գործունեության ուղղություններից՝ Մարզահամերգային համալիրի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կ. Ղազարյանը նշել է, որ աշխատում են բարձր տեմպով և առաջիկա ամիսներին միջոցառումների կազմակերպման առումով համալիրում գրեթե ազատ օրեր չկան։ Ժողովի ընթացքում որոշում է կայացվել ընկերության նախորդ տարվա զուտ շահույթի 50%-ը՝ շուրջ 26 մլն դրամ, ուղղել ՀՀ պետական բյուջե։ Ընկերության շահույթի բաշխման հարցի քննարկման ընթացքում կոմիտեի նախագահ Ա. Ավետիսյանը նշել է, որ համալիրի հետագա գործունեությունից ակնկալում է եկամուտների շարունակական աճ, միևնույն ժամանակ՝ պետական ֆինանսավորման շարունակական նվազում։

Օրակարգային հարցերի քննարկումից հետո անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ մի շարք հարցերի։ Մասնավորապես, Կ. Ղազարյանը նշել է, որ այս տարի լրանում է Մարզահամերգային համալիրի հիմնադրման 40-ամյակը, և ներկայացրել է այդ առթիվ նախատեսվող միջոցառումների ժամանակացույցը և մանրամասները։ Ա. Ավետիսյանը նշել է, որ կարևորագույն միջոցառմանը պետք է պատրաստվել հավուր պատշաճի։ Տրվել են մի շարք հանձնարարականներ։

Անդրադարձ է կատարվել նաև հակահրդեհային համակարգի ձեռքբերման և տանիքի վերանորոգման աշխատանքներին։ Որոշում է կայացվել ձևավորել աշխատանքային խումբ, որի կազմում ներառված կլինեն նաև համալիրի ճարտարապետներից ներկայացուցիչներ, որոնց հիմնական գործառույթը կլինի մասնագիտական խորհրդատվության ապահովումը տանիքի վերանորոգման աշխատանքների առումով։