Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Նորությունների արխիվ

Վերջին նորություններ

12/09/2023

Սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում քննարկվել է ««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում... Կարդալ ավելին

11/09/2023

Սեպտեմբերի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի են ունեցել տոնական միջոցառումներ՝ նվիրված... Կարդալ ավելին

08/09/2023

Սեպտեմբերի 7-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն։ Կոմիտեի նախագահ... Կարդալ ավելին

Պետական գույքի կառավարման կոմիտեում անցկացվել են ՓԲԸ-ների տարեկան ժողովներ

20/06/2023 Նորություններ

Հունիսի 20-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում կոմիտեի նախագահի տեղակալ Գեղամ Հովսեփյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի բաժնետերերի 2022 թ. տարեկան ժողովը։

Օրակարգում ընդգրկված հարցերը, որոնք վերաբերել են ընկերության 2022 թ. տարեկան հաշվետվության և հաշվապահական հաշվեկշռի, շահույթի և վնասի հաշվի, տարեկան շահութաբաժնի չափի, ինչպես նաև շահույթների և վնասների բաշխման հաստատմանը, ընդունվել են միաձայն։

Ընկերության գործունեության, առկա խնդիրների և զարգացման հնարավորությունների մասին խոսել է ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Թ. Նավիկյանը։ Վերջինս նշել է, որ ընկերությունը 2021-ին վերապրոֆիլավորվել է և հսկայական ծառայություններ մատուցել նաև COVID-19-ի ժամանակահատվածում։ Նախորդ տարում ընկերությունը նաև մատուցել է զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բժշկական օգնության մեծաթիվ ծառայություններ։

Տարեկան ժողովի ընթացքում որոշվել է, որ 2022 թ. ընկերության շահութաբաժնի 50 %-ը կվճարվի պետբյուջե, որը կազմում է շուրջ 3 մլն դրամ։ Ընկերությունում աուդիտ անցկացրած աուդիտորական կազմակերպության ներկայացուցիչները ընկերության աշխատանքները գնահատել են դրական։

«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ն «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում ընդգրկվել է  2017 թ. հուլիսից։ Ընկերության՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազոր մարմինը Պետական գույքի կառավարման կոմիտեն է։

Նույն օրը Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել նաև «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» ՓԲԸ-ի բաժնետերերի 2022 թ. տարեկան ժողովը միևնույն օրակարգային հարցերով։ Ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Հակոբյանը խոսել է ընկերությունում որոշակի խնդիրների, ոչ բավարար ռեսուրսների և այլ հարցերի մասին։ Ժողովի մասնակիցները գնահատել են անձավաբուժության կարևորությունը՝ նշելով, որ պետք է հնարավորինս քայլեր ձեռնարկել տվյալ ոլորտը զարգացնելու ուղղությամբ։

«Հանրապետական անձավաբուժական կենտրոն» ՓԲԸ-ն ևս ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում: