Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Տեղի է ունեցել ««Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» ՓԲԸ-ի բաժնետերերի տարեկան ժողովը

16/06/2023 Նորություններ

Հունիսի 16-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել ««Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» ՓԲԸ-ի բաժնետերերի տարեկան ժողովը, որը վարել է կոմիտեի նախագահի տեղակալ Գեղամ Հովսեփյանը։

Օրակարգում ընդգրկված է եղել չորս հարց՝ ընկերության 2022 թ. տարեկան հաշվետվության և հաշվապահական հաշվեկշռի հաստատում, շահույթի և վնասի հաշվի հաստատում, շահութաբաժնի վճարման մասին որոշման ընդունում, տարեկան շահութաբաժնի չափի, շահույթների և վնասների բաշխման հաստատում։

Հարցերը զեկուցել է ընկերության տնօրենի պարտականությունները կատարող Ա. Ասատրյանը։ Վերջինս հանգամանալից ներկայացրել է ընկերության նախորդ տարվա գործունեության մանրամասները, պատասխանել ներկաների հարցերին։ Նշվել է, որ ընկերությունն անցնող տարում ունեցել է 6 % տոկոսով ավելի շահույթ, որը նաև պայմանավորված է եղել ծախսերի կրճատմամբ։ Նշված ցուցանիշը գերազանցել է նախորդ մի քանի տարիների ցուցանիշները։

Տարեկան ժողովի ընթացքում խոսվել է ընկերությունում առկա խնդիրների մասին, քննարկվել են ընկերության արդյունավետ կառավարմանը վերաբերող մի շարք հարցեր։ Օրակարգային հարցերի վերաբերյալ կատարված ուսումնասիրության արդյունքներն են ներկայացրել ընկերությունում աուդիտ անցկացրած աուդիտորական կազմակերպության ներկայացուցիչները, որոնք ընկերության աշխատանքները գնահատել են դրական՝ նշելով, որ ընկերությունն իր առջև դրված խնդիրները կատարել է և օգտագործել տվյալ պահին իր ողջ ռեսուրսը։

Խոսելով ընկերության ընթացիկ պարտավորությունների մասին՝ Ա. Ասատրյանը նշել է, որ ընկերությունն այս պահին չունի ժամկետանց ընթացիկ պարտք։ 2022 թ. ընկերության շահութաբաժնի 50 %-ը կվճարվի պետբյուջե, որը կազմում է շուրջ 4 մլն դրամ։

Օրակարգում ընդգրկված հարցերը ստացել են դրական եզրակացություն։

«Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» ՓԲԸ-ն «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում ընդգրկվել է 2022 թ. հուլիսին։ Ընկերութան 100 % պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը Պետական գույքի կառավարման կոմիտեին են հանձնվել 2022 թ. օգոստոսին։ Ընկերության գործունեության հիմնական տեսակները էլեկտրաէներգիայի արտադրությունն ու վաճառքն են, սպառողը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն։