Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

16/03/2023 Նորություններ

Մարտի 16-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են կոմիտեի ստորաբաժանումների ղեկավարները, «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենը։

Նախ ամփոփվել են տրված հանձնարարականների կատարման արդյունքները։ Քննարկվել է նախորդ շաբաթների ընթացքում կոմիտեի ընդունած, ինչպես նաև կոմիտեի հանձնած գույքերի վերաբերյալ տեղեկատվությունը։

Հանգամանալից քննարկվել են կոմիտեի ներկայացրած օրենսդրական փոփոխություններին վերաբերող հարցեր։ Հնչել են առաջարկություններ։

Ներկայացվել են վերջին ամիսներին օտարված գույքերի վերաբերյալ տեղեկություները, ինչպես նաև օտարումների արդյունքում պետբյուջե մուտքագրումների չափը։ Ա. Ավետիսյանը նշել է, որ 2023 թ. երկրորդ եռամսյակում պետք է 100 %-ով ապահովել օտարումների համար նախատեսված բյուջետային մուտքերը։

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև պետական մարմիններին պետական սեփականություն հանդիսացող տարածքներով ապահովելու հարցին։

Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են նախորդ շաբաթների հաշվետվություն-զեկույցները։

Խորհրդակցության ավարտին տրվել են նոր հանձնարարականներ և սահմանվել դրանց կատարման վերջնաժամկետները։