Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի 2022 թ. գործունեության հաշվետվությունը

07/02/2023 Նորություններ

Փետրվարի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե՝ քննարկելու կոմիտեի 2022 թ. գործունեության հաշվետվությունը։

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը, Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:

Հաշվետվության ներկայացման ընթացքում հանգամանալից զեկուցվել է 2022 թ. կատարված օտարումների և ներդրումային պարտավորությունների մասին։ Նշվել է, որ անցնող տարում օտարված անշարժ գույքի դրամական արժեքը կազմել է 20 մլրդ 700 մլն դրամ, իսկ ներդրողների կողմից ընդհանուր ներդրումային պարտավորությունները՝ շուրջ 84 մլրդ դրամ։ Պետական գույքի վարձակալությունից ստացված և պետական բյուջե վճարված գումարը հաշվետու ժամանակահատվածում կազմել է շուրջ 470 մլն դրամ։ Օտարված շարժական գույքը 101-ն է։

Անդրադարձ է կատարվել նաև ոլորտում իրականացված համակարգային բարեփոխումներին, այդ թվում՝ կոմիտեի նախաձեռնած օրենսդրական փոփոխություններին։ Նշվել է, որ կանոնակարգվել է պետական կարիքների համար տարածքների վարձակալության գործընթացը, փոփոխություններ են իրականացվել Հողային օրենսգրքում, «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ը վերակազմակերպվել է ՓԲԸ-ի: Բարեփոխումներ են իրականացվել նաև պետական գույքի անհատույց օգտագործման, ներդրումային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության, պետական գույքի վարձակալության ոլորտներում: