Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Նորությունների արխիվ

Վերջին նորություններ

16/03/2023

Մարտի 16-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ կոմիտեի նախագահ... Կարդալ ավելին

07/02/2023

Փետրվարի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե՝ քննարկելու կոմիտեի 2022... Կարդալ ավելին

03/02/2023

Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Կուրորտաբանության և ֆիզիկական... Կարդալ ավելին

Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Հայֆիլմ» կինոստուդիայի արտահերթ ժողովը

26/01/2023 Նորություններ

Հունվարի 25-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի արտահերթ ժողովը, որը վարել է կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։

Օրակարգում ընդգրկված են եղել ընկերության 2023 թ. վարչակազմակերպական կառուցվածքի, նախահաշվի և հաստիքացուցակի հաստատման հարցերը։ Ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը ներկայացրել է օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ իրենց պատկերացումները։ Հարցերը ստացել են դրական եզրակացություն։

Կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը նշել է, որ 2023 թ. ընթացքում ընկերությունը պետք է աշխատի գործունեության շահութաբերության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Ժողովի ընթացքում քննարկվել են ընթացիկ այլ հարցեր ևս, տրվել են հանձնարարականներ։