Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Նորությունների արխիվ

Վերջին նորություններ

03/02/2023

Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Կուրորտաբանության և ֆիզիկական... Կարդալ ավելին

27/01/2023

Հունվարի 27-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն»... Կարդալ ավելին

27/01/2023

Հունվարի 26-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի տնօրենների... Կարդալ ավելին

Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի են ունեցել ընկերությունների արտահերթ ժողովներ

23/12/2022 Նորություններ

Դեկտեմբերի 22-ին և 23-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի են ունեցել ««Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան», «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն», «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ների և «Երևանի ջրամատակարարման ուղեմաս» ԲԲԸ-ի արտահերթ ժողովները ընկերությունների տնօրենների մասնակցությամբ։ Ժողովները վարել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։

Օրակարգում ընդգրկված են եղել ընկերությունների 2022 թ. տարեկան հաշվետվության ամփոփումը և 2023 թ. ծախսերի նախահաշվի հաստատումը։

Նշվել է, որ ««Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» ՓԲԸ-ի 2022 թ. նախահաշվի ընդհանուր եկամուտը նախատեսվել է շուրջ 57.5 մլն դրամ, սակայն այս պահին այն կազմում է շուրջ 44 մլն դրամ։ Չնայած դրան՝ կանխատեսվում է 2022 թ. ունենալ տարեկան զուտ շահույթի աճ։ «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ի 2022 թ. ընդհանուր եկամուտը նախատեսվել է շուրջ 196 մլն դրամ, որից այս պահին արդեն առկա է 178 մլն դրամը։

Ամփոփելով ընկերությունների 2022 թ. գործունեության առաջին տասը ամիսները՝ Ա. Ավետիսյանը նշել է, որ բոլոր դեպքերում պետք է բարձրացվի դրանց արդյունավետությունը։

Խոսելով «Երևանի ջրամատակարարման ուղեմաս» ԲԲԸ-ի գործունեության մասին՝ նշվել է, որ ընկերությունը նախորդ տարի ՀՀ պետական բյուջե է մուտքագրել շուրջ 1.5 մլն դրամ շահաբաժին, և նախատեսվում է այս տարի ունենալ այդ ցուցանիշի աճ։ Ա. Ավետիսյանը հանձնարարել է երկամսյա ժամկետում ավարտել ընկերության բաժնետոմսերի գնահատման աշխատանքները։

Քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր, տրվել հանձնարարականներ։

««Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան», «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ների և «Երևանի ջրամատակարարման ուղեմաս» ԲԲԸ-ի տարեկան նախահաշիվները հաստատվել են։ Նշված բոլոր ընկերությունները ընդգրկված են «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում։