Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

01/12/2022 Նորություններ

Դեկտեմբերի 1-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են կոմիտեի ստորաբաժանումների ղեկավարները, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի և «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի պատասխանատու ներկայացուցիչները։

Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը կոմիտեի նախագահը ներկայացրել է ՊԳԿԿ պետական բաժնեմասի կառավարման վարչության նորանշանակ խորհրդական՝ առանձին գործառույթներ համակարգող Կ. Միքայելյանին՝ վերջինիս մաղթելով արդյունավետ աշխատանքային գործունեություն։

Այնուհետև ամփոփվել են տրված հանձնարարականների կատարման արդյունքները և օրակարգային մի շարք հարցեր։ Քննարկվել է նախորդ շաբաթների ընթացքում կոմիտե ընդունված, ինչպես նաև կոմիտեի հանձնած գույքերի վերաբերյալ տեղեկատվությունը։ Ա. Ավետիսյանին է ներկայացվել օտարվող գույքերի վերաբերյալ քաղաքացիների դիմումները, հնչել են դրանց վերաբերյալ առաջարկություններ։

Հանգամանալից քննարկվել են կոմիտեի ներկայացրած օրենսդրական փոփոխություններին վերաբերող հարցեր։ Ա. Ավետիսյանը նշել է, որ կոմիտեի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը նախօրեին երկրորդ ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է ԱԺ ՏՏԳՇՄՊ մշտական հանձնաժողովի նիստում և ամենայն հավանականությամբ հաջորդ շաբաթ կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։ Խոսվել է շրջանառության մեջ գտնվող որոշման նախագծերի կարևորության մասին և նշվել, որ օրենսդրական փոփոխություններով պետք է մի կողմից հասնել աշխատանքային ավելի լայն թափանցիկության և քաղաքացիների համար մատչելիության, մյուս կողմից՝ պետք է ապահովել ներդրումային միջավայրի մրցակցային, սակայն հասանելի լինելը։

«Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Խլոյանը ներկայացրել է տվյալներ շարժական և անշարժ գույքերի գնահատման ընթացիկ վիճակից՝ նշելով, որ նախորդ շաբաթվա ընթացքում ևս գնահատվել և աճուրդի են ներկայացվել տարբեր գույքեր։ Արձանագրվել է, որ արդեն դեկտեմբերի 2-ին, 8-ին, 15-ին, 16-ին և 21-ին տեղի կունենան ավտոմեքենաների հերթական աճուրդները։ Ա. Ավետիսյանը հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպել մյուս ավտոմեքենաների՝ աճուրդային եղանակով օտարումները ևս։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի գլխավոր հաշվապահ Լ. Բոյաջյանը ներկայացրել է մանրամասներ նախորդիվ տրված հանձնարարականների կատարման ընթացքից և «Մանկական Եվրատեսիլի» նախապատրաստական աշխատանքների ավարտական փուլից։

Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են նախորդ շաբաթների հաշվետվություն-զեկույցները։

Խորհրդակցության ավարտին տրվել են նոր հանձնարարականներ և սահմանվել դրանց կատարման վերջնաժամկետները։