Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Նորությունների արխիվ

Վերջին նորություններ

08/06/2023

Կառավարության հունիսի 8-ի որոշմամբ՝ կիրականացվի «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի կանոնադրական... Կարդալ ավելին

25/05/2023

Մայիսի 25-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն։ Կոմիտեի նախագահ... Կարդալ ավելին

23/05/2023

Մայիսի 23-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի տարեկան ժողովը, որը... Կարդալ ավելին

Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

17/11/2022 Նորություններ

Նոյեմբերի 17-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է Առնակ Ավետիսյանը։ Խորհրդակցությանը մասնակցել են կոմիտեի ստորաբաժանումների ղեկավարները, «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Ղազարյանը և «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանը։

Խորհրդակցության սկզբում ամփոփվել են տրված հանձնարարականների կատարման արդյունքները և քննարկվել օրակարգային մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել անցնող շաբաթվա ընթացքում կոմիտե ընդունված, ինչպես նաև կոմիտեի հանձնած գույքերի վերաբերյալ տեղեկատվությանը։ Այս համատեքստում քննարկվել է պետական կառույցների վարձակալած տարածքները պետական տարածքներով փոխարինելու հարցը։ Ա. Ավետիսյանը կարևորել է այդ նպատակով շրջանառության մեջ գտնվող որոշման նախագծերի փաստը՝ շեշտադրելով, որ ժամանակի ընթացքում պետք է պետական հաստատությունները ապահովվեն պետական սեփականություն հանդիսացող տարածքներով՝ այդպիսով վարձակալության գումարների հաշվին ունենալով բյուջեի խնայողություններ։    

«Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Խլոյանը ներկայացրել է տվյալներ շարժական և անշարժ գույքերի գնահատման ընթացիկ իրավիճակից՝ նշելով, որ նախորդ շաբաթվա ընթացքում գնահատվել և աճուրդի է ներկայացվել ևս 41 շարժական գույք, այն տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 2-ին։ Ա. Ավետիսյանը հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպել մյուս ավտոմեքենաների՝ աճուրդային եղանակով օտարումները ևս։ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Կ. Ղազարյանը ևս ներկայացրել է մանրամասներ նախորդիվ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։

Խորհրդակցության ավարտին տրվել են նոր հանձնարարականներ և սահմանվել դրանց կատարման վերջնաժամկետները։