Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Նորությունների արխիվ

Վերջին նորություններ

01/12/2022

Դեկտեմբերի 1-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ կոմիտեի... Կարդալ ավելին

01/12/2022

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում են շինարարական աշխատանքներ ...

30/11/2022

Նոյեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա... Կարդալ ավելին

Պետական գույքի կառավարման կոմիտեում ամփոփվել է անցնող շաբաթը

03/11/2022 Նորություններ

Նոյեմբերի 3-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում ստորաբաժանումների ղեկավարների, «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի և «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։

Նախ ամփոփվել են անցնող շաբաթվա ընթացքում կատարված հանձնարարականները։ Ներկայացվել է տեղեկատվություն շաբաթվա ընթացքում կոմիտեի հաշվեկշիռ ընդունված գույքերի և դրանց հետագա տնօրինման վերաբերյալ։ Այդ առնչությամբ հնչել են առաջարկություններ։ Միևնույն ժամանակ կոմիտեի նախագահին են ներկայացվել օտարվող գույքերի վերաբերյալ քաղաքացիների և ներդրողների առաջարկություն-դիմումները։ Ա. Ավետիսյանը հանձնարարել է ըստ դիմումների ներկայացնել առաջարկություններ և հնարավորինս սեղմ ժամկետում պատասխանել դրանց։

Քննարկվել է պետական մի շարք հաստատությունների վարձակալած տարածքները պետական սեփականություն հանդիսացող տարածքներով փոխարինելու հարցը։ Նշվել է, որ գործընթացը այս պահին կրում է շարունակական բնույթ, և դրա վերաբերյալ անընդհատ պետք է կառույցներին ներկայացնել առաջարկություններ հարցը ավարտական փուլի հասցնելու և դրանով բյուջեի խնայողություններ ունենալու նպատակով։ Անդրադարձ է կատարվել վերջին շաբաթվա ընթացքում պետական գույքերի օտարումից, մասնավորեցումից և վարձակալությունից ստացված եկամուտներին, ներկայացվել է այդ գործընթացների արդյունքում պետական բյուջեի մուտքագրումների չափը։

«Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանը ներկայացրել է հաշվետվություն պահառության վայրում գտնվող մեքենաների գնահատման և դրանց օտարումների վերաբերյալ։ Նշվել է, որ նախորդ օրը կոմիտեի հաշվեկշռում գտնվող երեք տասնյակ մեքենաներ աճուրդային եղանակով դրվել են աճուրդի, որը տեղի կունենան նոյեմբերի 21-ին։ Ա. Ավետիսյանը կարևորել է գործընթացի շարունակականությունը՝ ընդգծելով, որ առաջիկա ամիսներին պետք է օտարվեն պահառության վայրում գտնվող մեքենաները, և գործընթացը պետք է լինի հնարավորինս թափանցիկ ու մատչելի քաղաքացիների համար։

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Ղազարյանը ներկայացրել է կառույցի բյուջեին վերաբերող մի շարք հարցեր և նշել, որ համալիրը՝ իբրև պետական հաստատություն, ամեն ինչ անում է «Մանկական Եվրատեսիլը» բարձր մակարդակով հյուրընկալելու համար։  

Խորհրդակցության ավարտին տրվել են նոր հանձնարարականներ և սահմանվել դրանց կատարման վերջնաժամկետները։