Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Նորությունների արխիվ

Վերջին նորություններ

01/12/2022

Դեկտեմբերի 1-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ կոմիտեի... Կարդալ ավելին

01/12/2022

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում են շինարարական աշխատանքներ ...

30/11/2022

Նոյեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա... Կարդալ ավելին

Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

27/10/2022 Նորություններ

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են կոմիտեի ստորաբաժանումների ներկայացուցիչները, ինչպես նաև «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Ղազարյանը և «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանը։

Խորհրդակցության սկզբում կոմիտեի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կատարված աշխատանքների հաշվետվություն-զեկույցները։ Հանգամանալից անդրադարձ է կատարվել վերջին ամիսներին պետական գույքերի օտարումից, մասնավորեցումից և վարձակալությունից ստացված եկամուտներին, ներկայացվել է այդ գործընթացների արդյունքում պետական բյուջեի մուտքագրումների չափը։ Համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները կոմիտեի նախագահին են ներկայացրել վերջին շրջանում Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշիռ ընդունված գույքերի ցանկը։

Այնուհետև ներկայացվել է, թե որ փուլում են գտնվում կոմիտեի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները։ Նշվել է, որ օրեր առաջ ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է կոմիտեի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Ղազարյանը խոսել է «Մանկական Եվրատեսիլ» միջազգային փառատոնի նախապատրաստական աշխատանքների մասին և կարևորել միջազգային մրցաշարին պատշաճ ներկայանալու հանգամանքը։ 

«Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանը ներկայացրել է վիճակագրություն Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում գտնվող մեքենաների գնահատման և առաջիկայում նախատեսվող աճուրդների վերաբերյալ։ Կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը կարևորել է դրանց թափանցիկ և հասանելի լինելու հանգամանքը՝ հանձնարարելով աճուրդների մասին տեղեկատվությունը հնարավորինս մատչելի դարձնել հասարակության համար։

Խորհրդակցության ավարտին տրվել են նոր հանձնարարականներ և սահմանվել դրանց կատարման վերջնաժամկետները։