Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովի նիստում քննարկվել է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը

19/10/2022 Նորություններ

Հոկտեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:

Հարցի հիմնական զեկուցող, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը նշել է, որ ՀՀ հողային օրենսգրքում և հարակից օրենքներում առաջարկվող փոփոխությունները և լրացումը պայմանավորված են պետական սեփականություն համարվող հողամասերի մասնավորեցման և օտարման բնագավառում լիազորված մարմնի գործառույթների հստակեցման անհրաժեշտությամբ: Ըստ Ա. Ավետիսյանի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողերի օտարման գործընթացը իրականացվում է տարբեր մարմինների կողմից՝ դժվար է ապահովել գործընթացի իրականացման և վերահսկման միասնական արդյունավետ համակարգի աշխատանքը, ուստի նախագծով առաջարկվում է վերոնշյալ գործընթացների իրականացումը վերապահել Պետական գույքի կառավարման կոմիտեին: Հարցի քննարկման ընթացքում նշվել է, որ նախագծերի ընդունմամբ կկանոնակարգվեն պետական սեփականություն հանդիսացող կառուցապատված հողամասերի օտարման բնագավառում առաջացող իրավահարաբերությունները, ինչպես նաև հնարավորություն կընձեռնվի լրացուցիչ դրամական մուտքեր ապահովելու ՀՀ պետական բյուջե: Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:

Լուսանկարը՝ ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության