Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Առնակ Ավետիսյանը այցելել է «Արմենիկում» ՓԲԸ

30/09/2022 Նորություններ

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը այցելել է «Արմենիկում» ՓԲԸ։

Այցի շրջանակներում Ա. Ավետիսյանը ՓԲԸ-ի տնօրենի ուղեկցությամբ եղել է ընկերության մասնաշենքերում, տեղում ծանոթացել շենքային պայմաններին և առկա խնդիրներին։

«Արմենիկում» ՓԲԸ-ի 100 % պետական բաժնետոմսերը Պետական գույքի կառավարման կոմիտեին անցել են 2022 թ. օգոստոսին։ Ընկերությունն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում: