Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

05/09/2022 Նորություններ

Սեպտեմբերի 5-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։ Խորհրդակցությանը մասնակցել են կոմիտեի ստորաբաժանումների ղեկավարները, «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Ղազարյանը և «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանը։

Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը Առնակ Ավետիսյանը շնորհավորել է կոմիտեի աշխատակից Դավիթ Մկրտումյանին Պետական գույքի կառավարման կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ։

Խորհրդակցության սկզբում ամփոփվել են ինչպես նախորդ շաբաթվա, այնպես էլ օգոստոսին կատարված աշխատանքների արդյունքները, հանգամանալից ներկայացվել են ՀՀ պետական բյուջեի մուտքերի տվյալները, որոնք ստացվել են պետական գույքի օտարման, մասնավորեցման և վարձակալության գործընթացներից։

Այնուհետև քննարկվել են տրված հանձնարարականների արդյունքները։ Առնակ Ավետիսյանը կարևորել է այլ գերատեսչությունների հետ մշտական և արդյունավետ փոխգործակցության հարցերը, որոնք վերաբերում են հատկապես կոմիտեի մշակած օրենսդրական փոփոխություններին։  

Խորհրդակցության ավարտին կոմիտեի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են մեկշաբաթյա հաշվետվություն-զեկույցները։ Տրվել են նոր հանձնարարականներ և սահմանվել դրանց կատարման վերջնաժամկետները։