Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Նորությունների արխիվ

Վերջին նորություններ

12/09/2023

Սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում քննարկվել է ««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում... Կարդալ ավելին

11/09/2023

Սեպտեմբերի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի են ունեցել տոնական միջոցառումներ՝ նվիրված... Կարդալ ավելին

08/09/2023

Սեպտեմբերի 7-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն։ Կոմիտեի նախագահ... Կարդալ ավելին

Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել ամենշաբաթյա խորհրդակցություն

22/08/2022 Նորություններ

Օգոստոսի 22-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ։ Խորհրդակցությանը ներկա են եղել կոմիտեի ստորաբաժանումների ղեկավարները, «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, ինչպես նաև «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ից ներկայացուցիչ։

Խորհրդակցության ընթացքում հանգամանալից ներկայացվել են պետական մի շարք կառույցների պետական սեփականություն հանդիսացող տարածքներով ապահովելու, ինչպես նաև պետական մարմինների կողմից վարձակալած տարածքների վերաբերյալ իրականացրած մոնիթորինգի արդյունքները։

Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են կոմիտեի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների կատարման ընթացքի մանրամասների, ինչպես նաև նախորդ շաբաթվա ընթացքում պետական գույքի օտարման և մասնավորեցման գործընթացների ուղղությամբ կատարված աշխատանքների մասին։    

Քննարկվել են ընթացիկ մի շարք հարցեր, որոնք վերաբերել են նաև «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ու «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ների ընթացիկ աշխատանքներին։ Առնակ Ավետիսյանը կարևորել է կառույցների միջև փոխգործակցությունը։

Նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման արդյունքները քննարկելուց հետո ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են ամենշաբաթյա աշխատանքային հաշվետվություն-զեկույցները։ Տրվել են նոր հանձնարարականներ, սահմանվել դրանց կատարման ժամկետներ։