Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Նորությունների արխիվ

Վերջին նորություններ

12/09/2023

Սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում քննարկվել է ««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում... Կարդալ ավելին

11/09/2023

Սեպտեմբերի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի են ունեցել տոնական միջոցառումներ՝ նվիրված... Կարդալ ավելին

08/09/2023

Սեպտեմբերի 7-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն։ Կոմիտեի նախագահ... Կարդալ ավելին

Աշխատանքային շաբաթը մեկնարկել է գործակարգավարական նիստով

15/08/2022 Նորություններ

Օգոստոսի 15-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել հերթական գործակարգավարական նիստը, որը վարել է Առնակ Ավետիսյանը։ Գործակարգավարական նիստին մասնակցել են կոմիտեի ստորաբաժանումների ղեկավարները, «Գույքի գնահատման և աճուրդի  կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը և «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը։

Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը ներկայացվել են նախորդ շաբաթ տրված հանձնարարականների կատարման արդյունքները։ Առնակ Ավետիսյանը հանձնարարել է բացառել տրված հանձնարարականների վերջնաժամկետների խախտումները։

Քննարկվել են օրակարգային տարաբնույթ հարցեր, որոնց առանցքում հիմնականում եղել են կոմիտեի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները, ընթացիկ մասնավորեցման և օտարման գործընթացները, դրանց հնարավորինս թափանցիկ և հանրային հաշվետվողական լինելը։

Պետական գույքի կառավարման կոմիտեի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են ամենշաբաթյա հաշվետվություն-զեկույցները։ Կոմիտեի նախագահի կողմից տրվել են նոր հանձնարարականներ, սահմանվել դրանց կատարման վերջնաժամկետներ։