Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

08/08/2022 Նորություններ

Օգոստոսի 8-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է Առնակ Ավետիսյանը։

Բացի Պետական գույքի կառավարման կոմիտեի ստորաբաժանումների ղեկավարներից խորհրդակցությանը ներկա են եղել նաև  «Գույքի գնահատման և աճուրդի  կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը և «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը։

Նախ ներկայացվել են նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման արդյունքները։ Այնուհետև քննարկվել են տարաբնույթ օրակարգային հարցեր, որոնք վերաբերել են օրենսդրական փոփոխություններին, պետական մարմինների կողմից վարձակալած տարածքների վերաբերյալ հավաքագրված տեղեկատվությանը և այլն։

Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են նախորդ շաբաթ կատարած աշխատանքների հաշվետվություն-զեկույցները։ Կոմիտեի ղեկավարի կողմից տրվել են նոր հանձնարարականներ, սահմանվել դրանց կատարման վերջնաժամկետներ։