Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Նորությունների արխիվ

Վերջին նորություններ

08/08/2022

Տեղեկատվություն կայացած աճուրդի վերաբերյալ...

08/08/2022

Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն...

05/08/2022

Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նիստը... Կարդալ ավելին

Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Ավտոմատիկա» և «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ների տարեկան ժողովը

30/06/2022 Նորություններ

Հունիսի 30-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել նախ «Ավտոմատիկա», այնուհետև՝ «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տարեկան ժողովը՝ կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ։

«Ավտոմատիկա» ՓԲԸ-ի տարեկան ժողովի ընթացքում քննարկվել և հաստատվել են ընկերության 2021 թ. տարեկան հաշվետվությունը և հաշվեկշիռը, տրվել են հանձնարարականներ, սահմանվել դրանց կատարման ժամկետները։

«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի տարեկան ժողովի ընթացքում հանգամանալից քննարկվել և հաստատվել են ընկերության 2021 թ. տարեկան հաշվետվությունն ու հաշվեկշիռը, շահույթի և վնասի բաշխման, տարեկան շահութաբաժնի չափի հաստատման հարցերը։ Ընկերությունը 2020 թվականից սպասարկել է COVID-19-ով հիվանդներին։ Ընկերության տարեկան ժողովի ընթացքում որոշում է կայացվել ըկերության 2021 թ. շահութաբաժնի 50 %-ը՝ շուրջ 24 մլն դրամ, ուղղել ՀՀ պետական բյուջե։

«Ավտոմատիկա» և «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ները ընդգրկված են «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում: