Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Նորությունների արխիվ

Վերջին նորություններ

08/08/2022

Տեղեկատվություն կայացած աճուրդի վերաբերյալ...

08/08/2022

Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն...

05/08/2022

Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նիստը... Կարդալ ավելին

Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի են ունեցել ՓԲԸ-ների տարեկան ժողովներ

29/06/2022 Նորություններ

Հունիսի 29-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի են ունեցել «Գալակտիկա» և «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ների տարեկան ժողովները, որոնք վարել է կոմիտեի նախագահի տեղակալ Գևորգ Բաբայանը։

«Գալակտիկա» ՓԲԸ-ի 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող թվով 4 բաժնետոմսերը արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգում 2020 թ. գրանցվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի անունով։ Տարեկան ժողովի ընթացքում քննարկվել է ընկերության 2021 թ. տարեկան հաշվետվությունը, որն ընդունվել է ի գիտություն։ Քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր, տրվել հանձնարարականներ։

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում ընդգրկված «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ի 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից 2018 թ. հանձնվել են Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Ընկերության տարեկան ժողովի ժամանակ քննարկվել և հաստատվել է 2021 թ. տարեկան հաշվետվությունը։ Անդրադարձ է կատարվել ընկերության մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներին։