Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Նորությունների արխիվ

Վերջին նորություններ

21/03/2023

Մարտի 17-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը և Պետական գույքի... Կարդալ ավելին

16/03/2023

Մարտի 16-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ կոմիտեի նախագահ... Կարդալ ավելին

07/02/2023

Փետրվարի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե՝ քննարկելու կոմիտեի 2022... Կարդալ ավելին

Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ի տարեկան ժողովը

17/06/2022 Նորություններ

Հունիսի 17-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ի տարեկան ժողովը։

Ընկերության տնօրեն  Հակոբ Ասատրյանը ներկայացրել է 2021 թ. գործունեության արդյունքները։ Հաստատվել են ՓԲԸ-ի տարեկան հաշվետվությունը և հաշվապահական հաշվեկշիռը։  Արձանագրվել է, որ պետք է բարձրացնել ընկերության շահութաբերությունը։ Անդրադարձ է կատարվել նաև ընկերության մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներին:

«Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն մասնագիտական ստորաբաժանումների միջոցով ստորգետնյա տարածքներում փրկարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպություն է, որի 100 % պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները 2010 թ. ՀՀ կառավարության որոշմամբ գրանցվել են Պետական գույքի կառավարման կոմիտեի արժեթղթերի գրանցման հաշվեհամարին։               

«Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում։