Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

13/06/2022 Նորություններ

Հունիսի 13-ին  ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման արդյունքները։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են կոմիտեի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների կատարման ընթացքի մանրամասների, ինչպես նաև նախորդ շաբաթվա ընթացքում պետական գույքի օտարման և մասնավորեցման գործընթացների ուղղությամբ կատարված աշխատանքների մասին։    

Պետական գույքի կառավարման կոմիտեի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են հունիսի առաջին տասնօրյակում կատարած աշխատանքների հաշվետվություն-զեկույցները, որոնք վերաբերել են ինչպես ոլորտային խնդիրներին, այնպես էլ քաղաքացիների հետ շարունակական կապի պահպանմանն ու վերջիններիս խնդիրներին արագ արձագանքելուն։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընթացիկ այլ հարցեր, տրվել են հանձնարարականներ և սահմանվել դրանց կատարման վերջնաժամկետներ։